15 11 2023

Ֆրանսիան ձերբակալության միջազգային օրդեր է տվել Բաշար ալ Ասադի համար

Ֆրանսիան ձերբակալության միջազգային օրդեր է տվել Բաշար ալ Ասադի համար

Ֆրանսիան ձերբակալության միջազգային օրդեր է տվել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի համար, որը մեղադրվում է 2013 թվականին Ղուտայում քիմիական հարձակումներ իրականացնելու միջոցով մարդկության դեմ հանցագործություններին մեղսակցության համար, չորեքշաբթի հայտնել են գործով հայցվորները: Այս մասին գրում է lefigaro.fr-ն:

Դատական աղբյուրը հաստատել է, որ ընդհանուր առմամբ տրվել է չորս ձերբակալության օրդեր՝ մարդկության դեմ հանցագործություններին և ռազմական հանցագործություններին մեղսակցության համար. խոսքը 2013 թվականի օգոստոսի 21-ին Արևելյան Ղուտայում սարինի գազի կիրառման մասին է, ինչն ավելի քան 1000 մարդու կյանք է խլել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ