Արցախյան հակամարտությունն ավարտված չէ, այդ էջը փակված չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Դեռ Ավելին, Ադրբեջանի ագրեսիվ եւ հանցագործ քաղաքականության արդյունքում տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ցեղասպանություն, Արցախը հայաթափվել է եւ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հարթակներում պետք է ենթարկվի միջազգային պատժամիջոցների: Երկրորդ, Արցախի հակամարտության չավարտված լինելու պայմաններում պետք է խիստ միջոցներ ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության պահպանման համար:
Այս ուղղությամբ հիմնական քայլեր ձեռնարկողները Հայաստանի եւ Արցախի իշխանություններն են: Եթե հակամարտությունն ավարտված չէ եւ Արցախը որպես սուբյեկտ, թեկուզ ոչ իր տարածքում, գոյություն ունի, դա նշանակում է միջազգային կամ այլ ընդունելի հարթակներում բանակցությունների շարունակականությունն այլընտրանք չունի: Այս ուղղությամբ կա որոշակի դանդաղեցման պրոցես, որոշակի հապաղում»,-ասաց Սեյրան Օհանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը