10 11 2023

Հարցվածների կեսից ավելին հավանություն չի տալիս կառավարության, ԱԺ, նախագահի և վարչապետի գործունեությանը



Հերթական մամուլի ասուլիսի ժամանակ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացրեց ամենամսյա հետազոտությունների արդյունքները:

Հարցումներով փորձել են պարզել նաև քաղաքացիների կարծիքը վարչապետի, ԱԺ-ի, կառավարության և նախագահի աշխատանքի վերաբերյալ, ինչից պարզ է դարձել, որ Փաշինյանի քայլերը չեն հավանում հարցված քաղաքացիների 52,6%-ը, 34,2-ը հավանություն է տալիս։ ՀՀ կառավարության գործունեությանը  29,1%-ը հավանություն է տալիս, 59,7%-ը չի տալիս,  22,2%-ն է միայն նշել, որ ԱԺ-ինը հավանություն է տալիս, 64,2%-ը նշել է, որ հավանություն չի տալիս։

ՀՀ նախագահի գործունեությանը 23%-ը հավանություն տալիս է և 53,7%-ը հավանություն չի տալիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ