Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում գրում է․
Ադրբեջանական փորձագիտական ու լրագրողական համայնքը քննարկում է ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող ուղիների վրա առկա ստրատեգիական տարածքների հանդեպ ագրեսիայի գնալու հարցը։ Բնական է՝ հստակ խոստովանում են, որ Արծվաշենը վերադարձնել չեն պատրաստվում։ Ավելին, իրենց տրամաբանությամբ՝ հետո պետք է ագրեսիա ձեռնարկել Սյունիքի ուղղությամբ։
Իրենց բոլոր գործողություններում ադրբեջանցիները օգտվում են Փաշինյանի հայտարարություններից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը