Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն շատ տարօրինակ մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին։
Ինչպես հաղորդում է АПА-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով, Հաջիզադեն նախատել է ԱՄՆ-ին միջնորդական առաքելության ձախողման և Ադրբեջանին ոչ բավարար աջակցության համար։ «Միացյալ Նահանգները Հայաստանին ուղղորդեց սխալ ուղղությամբ՝ անջատողականների անօրինական գործունեությունը պաշտպանելու համար, հնարավորություններ ստեղծեց նրանց այցերի համար ԱՄՆ և հատկացրեց ֆինանսական ռեսուրսներ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Անընդունելի է Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքների չի բերի, և նման գործողություններին համարժեք պատասխան կլինի»,- սպառնացել է Հաջիզադեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը