Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն, նախորդ տարվա համեմատ, կաճի 4,7 միլիարդ դրամով: Այս մասին ԱԺ-ում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Ավելացել են նաև ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի աշխատակազմերին տրվելիք գումարը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը ավելացել են 85 միլիոն դրամով, իսկ ԱԺ նախագահի աշխատակազմին տրվող գումարը 195 միլիոն դրամով ավել է նախորդ տարվանից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը