Պատմաբան, ջավախքցի Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ջավախքում սեպտեմբերի 19֊ից հետո արդեն մի քանի խոշոր միջոցառում է հետաձգվել. Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) քաղաքի տոնը համանուն մունիցիպալիտետում, «Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» միջազգային պարի խոշոր փառատոնը` Ախալքալաքում (անցկացվելու էր Վրաստանի պարարվեստի միության նախաձեռնությամբ), այլևայլ երաժշտական երեկոներ։
Օրերս էլ Ախալքալաքի Գոման գյուղում բազմաթիվ հյուրերի ու բարերարների ներկայությամբ տեղի ունեցած եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը չուղեկցվեց դեռ վաղուց նախատեսված տոնախմբությամբ, չեղարկվեց միջոցառման երաժշտական ֊ մշակութային մասը. այդ մասին նաև հատուկ հայտարարվեց Ախալքալաքի շրջանի ղեկավարության կողմից։
Եվ այդ ամենը` ի ցավ Արցախում տեղի ունեցած Մեծ ողբերգության...
Հայրենի Ջավախքում մարդիկ գլխիկոր են, իրար հարցնում են` ինչու՞ եղավ այս ամենը։
Եվ մի բան էլ` Ջավախքում մարդիկ զարմանում են Երևանի (իմա` հասարակական բազմաթիվ շրջանակների) անհոգ ու անտարբեր կյանքի ու շատուշատ ուրիշ բաների վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը