«Ակնհայտ է, որ բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետև Ալիևը չի ցանկացել մեկնել։ Այն, ինչ անհրաժեշտ էր ստանալ այս բանակցային գործընթացում և առաջին հերթին Արևմուտքից, ինքը ստացել է և իրականացրել է բռնագաղթեցում, էթնիկ զտումներ Արցախի հատվածում և այս փուլում Ալիևն իր նպտակին հասել է և հետագա իր գործողություններում շեշտը դնելու է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման վրա, որի հիմնական նպատակը կլինի ճնշումների շարունակությունը՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում»,-Աժ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ արցախյան հակամարատության հարցը և ՀՀ-ի խաղաղության ապագան երկու տարբեր ճանապարհային քարտեզների արանքում է հայտնվել։
«Այս ամենը դիվանագիտական ծուղակ է, որն աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում ուժային կենտրոնների բախումների ռազմադաշտ դարձնելն է Հայաստանը, որից դուրս գալը դժվար է լինելու հայ ժողովրդի համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը