Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«Հայկական իրականության մեկօրյա լրահոս, որն այսօրվա ողբերգության ու իրականության խորապատկերն է. Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկի, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի համար դատախազը պահանջել է 5 տարի ազատազրկում, Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվում է, պատերազմում նահատակ հերոսի քույր Տաթև Վիրաբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվում է:
Այդ ընթացքում տասնյակներով զինվորականներ, հայրենասեր մարդիկ մնում են կալանքի տակ: Նրանց բոլորին միավորում է մեկ բան. նրանցից վախենում է հակահայ իշխանությունը, նրանցից վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ իր կամակատար դատական ու քննչական ատյանների ձեռքով:
Հակահայերը վախենում են Հայրենիքի պաշտպաններից: Հայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջև: Ելքը մեկն է՝ հակահայի խորտակումը: Բանտերից և դրա պատերից դուրս հայերի համատեղ ուժով ու պայքարով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը