Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն անդրադարձել է ամուսնուն իր օգնականը նշանակելու մասին ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարությանը և գրել.
«Սա այս ուժի հավաքական պատկերը, մտածողությունն ու աշխարհընկալումն է:
«Խնամի-ծանոթ-բարեկամ» (ԽԾԲ) ինստիտուտի դեմ լալահառաչ ու սրտաճմլիկ ելույթներով պայքար մղող ուժն աննախադեպ ռեկորդային է ԽԾԲ նշանակումների քանակով։
Այս մարդիկ չունեն տարրական հարգանք պետական ինստիտուտի նկատմամբ, անգամ օրենքի պահանջները խախտելուց չեն կաշկանդվում, ուր մնաց հայրենիք, հայրենասիրություն, իրավունքի գերակայություն, մարդու իրավունքներ, Արցախի ինքնորոշում և մի շարք այլ վեհ երևույթների վերաբերյալ գիտակցության առկայություն ունենան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը