18 10 2023

Եթե մենք որոշենք պարտվել՝ մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը. Փաշինյանը՝ 2020-ին



2020 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար դիմում էր մարդկանց՝ կամավորագրվելու համար: Ստորև ներկայացնում ենք մի հատված կամավորների առաջ ունեցած նրա ելույթից:

«Այսօր շատ են հարց տալիս, թե արդյոք մենք աշխարհում ունենք բարեկամներ: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել՝ այո մենք աշխարհում ունենք բարեկամներ, բայց այդ բարեկամները մեր փոխարեն չեն որոշելու: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ