ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց այն մեղադրանքներին, որոնք գործող իշխանությունն ուղղում է Արցախի իշխանություններին՝ նրանց մեղադրելով Արցախի կորստյան մեջ։
«Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները՝ հանձնելու հետ։ Սա՝ մեկ հանգամանք։ Երկրորդ հանգամանքը՝ խորհրդարանում ընտրված վերջին նախագահը ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես՝ մնացած փոքր բանակով, փոքր զինված ուժերով արդյոք ի վիճակի՞ էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե, ի վիճակի չէր։ Այսինքն, իրենց ցանկությունը ո՞րն էր, որ նրանք մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ այն կանայք ու երեխաներն էլ դառնային թուրքի «փա՞յ»։ Դա՞ է այս մարդկանց ցանկությունը եղել»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը