13 10 2023

Արցախցի ընտանիքները պետք է բնակարաններ գտնեն, հյուրանոցը տուրիզիմի համար է. Գնել Սանոսյան



Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 80 հազար անձ տեղավորվել է ՀՀ մարզերում։  Նրանցից միայն 1600-ն է հարմարեցված շինություններում, այսինքն հյուրանոցում չէ, տանը չէ, որևէ բնակարանում չէ, այլ հարմարեցված վայրերում են։ Լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Բոլորը տեղաբաշխվել են, այնտեղ մնացել է մեկ ընտանիք, որն այլ տեղ է տեղափոխվելու, խնդրել է ևս երկու օր մնալ», - ասաց Սանոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ