11 10 2023

Եթե Հայաստանը խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի գալ Բիշքեկ. Ալիև

Եթե Հայաստանը խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի գալ Բիշքեկ. Ալիև

Հոկտեմբերի 12-ին՝ վաղը, ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, մենք համաձայնել ենք, ցավոք, Հայաստանը հրաժարվել է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը: Ռուսաստանը գտնվում է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրների։ Եվ, բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։

Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ էր հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռնում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա չի կարողանում 2-3 ժամով Բիշքեկ թռչել, կարևոր գործեր ունի», - ասել է Ալիևը:

Ալիևը նաև նշել է, որ եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի Հայաստանի կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները։

«Մենք կվերլուծենք ցանկացած այլ բանակցային հարթակ՝ հաշվի առնելով իրենց միջնորդական ծառայություններն առաջարկող երկրների վերաբերմունքը ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը և միջազգային իրավունքին», - ասել է Ալիևը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ