ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը։
Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ 22։ Քվեարկությանը չի մասնակցել 12 պատգամավոր։ Նախագծի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն։
Մինչ քվեարկությունը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ միջազգային պայմանագրերն ընդունվում են պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ։
Վարման կարգով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը և նշեց, որ դրա քննարկումը հակասում է Սահմանադրությանը և այն որևէ օգուտ չի կարող տալ ՀՀ-ին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ստորագրել այն։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»,-ասաց Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցության անունից խոսեց Արծվիկ Մինասյանը և հայտարարեց, որ այն ներկայացված է հակասահմանադրական մասերով.«Ընդդիմությունը դեմ է արտահայտվել դրան։ Հակասահմանադրական այս նախագծին դեմ ենք և մեր խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»։
Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու նախագծին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը