27 09 2023

Ադրբեջանը մեկ օրում տվել է 192 զոհ, սա նշանակում է, որ ՊԲ մարտիկներն առյուծի պես են կռվել. Գոհար Մելոյան

Ադրբեջանը մեկ օրում տվել է 192 զոհ, սա նշանակում է, որ ՊԲ մարտիկներն առյուծի պես են կռվել. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի իշխանությունների հրապարակած տեղեկատվության համաձայն 24 ժամ տևած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմում են 192 զոհ և 512 վիրավոր❗️

Ռազմագետները կփաստեն, որ 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է❗️?

Սա նշանակում է, որ Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկները՝ ավելի քան 9 ամիս լինելով կատարյալ շրջափակման մեջ, և հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են ԱՌՅՈՒԾԻ պես։

Սա հերքում Հայաստանում տարածվող այն թշնամական և դավաճանական թեզը, որ հայ ժողովուրդն այլևս ունակ չէ դիմադրության և միակ հույսն է ապավինել թուրք-ադրբեջանական տանդեմի ողորմությանը։

Փառք ու պատիվ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, որոնց անունները և գործած սխրանքներն այդպես էլ անհայտ մնացին մեր հանրությանը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ