27 09 2023

ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ. «Հրապարակ»

ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

«ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը 2017թ.-ին գողություն է կատարել ԱՄՆ-ում «Նեյման Մարկուս» հագուստի խանութից: Տեղում բռնվել է, դատապարտվել է Լոս Անջելեսի դատարանում, գրում է «Հրապարակ»–ը:

Պատժի կրումը հետաձգելու որոշում է կայացվել, նշանակվել է 3 տարվա փորձաշրջան:

 Ըստ այդ որոշման՝

- Դիանա Գալոյանը 2 օր նստել է Լոս Անջելեսի բանտում,

- Դատարանը արգելել է 100 յարդից կամ 90 մետրից ավել մոտենալ «Նեյման Մարկուս» խանութներից որևէ մեկին,

- Դատարանը պարտավորեցրել է 30 օր հարկադիր աշխատանք կատարել համայնքի համար:

Դատարանը նաև պարտադրել է 1 տարի անց ներկայանալ՝ փորձաշրջանի պահանջների կատարման ապացույցներով:

Դիանա Գալոյանը չի ներկայացել, և դատարանի կողմից տրվել է ձերբակալման հրաման ու հետախուզում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ