Տիգրան Աբրահամյանը գրում է․
Ադրբեջանի պատերազմն Արցախի դեմ արտահայտվում է ոչ թե հրետակոծությամբ կամ հրթիռակոծությամբ, այլ տոտալ բլոկադայի:
Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է:
Ինչու՞ Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, եթե իր լկտիություններն ու այլանդակություններն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից որևէ շոշափելի արձագանքի չեն արժանանում նույնիսկ այն դեպքում, երբ ոտքերն են սրբում ռուս զինծառայողների վրա ու մարսում:
Ինչու՞ Ադրբեջանը հազարավոր մարդկանց մահվան չմղի, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սահմանափակվում են միայն հուզիչ հայտարարություններով և ոչինչ ավելին:
Դե խոսք է գնում հայի, Արցախի մասին, հո՞ Ուկրաինան չէ, որ առանց իրար հերթ տալու օգնության հասնեն կամ պատժամիջոցներ կիրառեն:
Արցախում ստեղծված այս թշվառ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի դավաճան իշխանությունն է, ինչը սակայն չի նվազեցնում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ պատասխանատվությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը