12 09 2023

Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի. Սեյրան Օհանյան



«Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այս մեքենայի շարժը, որը մտել էր Արցախ Ակնայով, հնարավորություն է տալու և ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքն ամբողջությամբ կբացվի: Նախ Լաչինի նոր ճանապարհը, որը կառուցվել է, միջանք չէ, ՀՀ իշխանություններն ի՞նչ են մտածում դրա մասին, որովհետև միջանցքն իր մեջ պարունակում է այլ ենթակառույցներ՝ գազատար, էլեկտրականություն, կապի մալուխներ, բայց ամեն բան պետք է անել, որ այդ ճանապարհը բացվի, նախևառաջ միջազգային հարթակներում Ադրբեջանին պարտադրելու, որ միջանցքը բացի… Երբ ռուսական մեքենան է անցել Ակնայով, կարծում եմ, այդ հարցը պետք է դնել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների առջև , որպեսզի իրենք էլ հստակ քայլեր ձեռնարկեն՝ Ադրբեջանին պարտադրելու ճանապարհը բացելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ