06 09 2023

Հայաստանում միայն իշխանության փոփոխությունը կարող է իրավիճակ փոխել. Անդրանիկ Թևանյան



Թշնամին կուտակումներ է արել սահմանին և պատրաստվում է ռազմական գործողություններ իրականացնել, մենք պետք է ներսում հանրային մոբիլիզացիայի խնդիր լուծել և մեր դաշնակիցների հետ հարաբերությունները զարգացնել: Նիկոլ Փաշինյանը կանխամտածված փլուզում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները:  Այս մասին Փեթակ առևտրի կենտրոնում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Այն դիվանագիտական պատերազմը, որ նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, ձեռնտու է միայն Ադրբեջանին և Թուրքիային: Նա դա անում է դիտավորյալ, քանի որ իր տերերի ձեռքում խամաճիկ է, Հայաստանում միայն իշխանության փոփոխությունը կարող է իրավիճակ փոխել»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ