«Անձը, որի մասին խոսում եք, ընդամենը հասարակական կազմակերպության ղեկավար է. ՀԿ-ի անվան մեջ ՆԱՏՕ բառը տեղ է գտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով եվրոպական հանձնաժողովի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերի այսօրվա կոչին:
«Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը առաջին տարին չէ, նոր չէ, որ սկսվել է. մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և ունենք պատրաստակամություն՝ շարունակել այս գործընթացը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը