Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Արցախի, Հայաստանի քաղաքացիներին, Սփյուռքի հայրենակիցներին, որտեղ մասնավորապես ասված է.
«265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։
Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր֊բոլորին ամենօրյա հստակ և հասցեկան գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը