Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամին:
Նա իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է. Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»:
Նա նաեւ տեղադրել է BBC-ում հրապարակված. «Լեռնային Ղարաբաղ. «Մարդիկ ուշաթափվում են հացի հերթում» հոդվածը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը