Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից Ակնայով «հումանիտար» բեռ ուղարկելուն և ասաց, որ հումանիտար բեռի համար մեկ ճանապարհ կա՝ Լաչինի միջանցքն է:
«Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական թեզին, ապա դա նորություն չէ: Շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը արևմտյան գործընկերների, ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ մտադրությունը ներկայացնել և իրականություն դարձնել:
Ադրբեջանի երեկվա քայլը մեզ հասկանալի է, նախ անընդունելի է։ Բավականին քննարկումներ են եղել, մեր հասարակությունը պետք է տեղեկացված լինեն, որ Արցախի իշխանությունների քննարկումները հանգել են նրան, որ այդ ճանապարհի գործարկումը անընդունելի է մեզ համար մի շարք պատճառներով:
Պատճառներից մեկն այն է, որ մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինը, և մենք երկրորդ միջանցքի հասկացողություն մեզ համար չպետք է ամրագրենք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը