Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շատերը գիտեն, որ քննադատել եմ Արցախի նախագահի կողմից Ադրբեջանի պահանջով Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու որոշումը։
Վերջերս Ռուբեն Վարդանյանը հանդես էր գալիս համախմբման կոչով, ինչը բնականաբար ողջունելի է, հատկապես երբ կոչը Արցախում է հնչում։
Սակայն այսօր ժամանակն է քննադատել Ռուբեն Վարդանյանին նեղ խմբային վարքագծի համար։ Անձը, ով Արցախում հավակնում է համախմբող դեր ունենալ, հանկարծ մայրաքաղաք Երևանի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար նկարահանվում է ռոլիկում, որտեղ աջակցում է(ես կասեի քարոզում է) հանուն կուսակցություններից մեկի: Հանրության մոտ վաղուց կասկած չկար, որ այդ կուսակցության քավորը հենց Ռուբեն Վարդանյանն է, բայց այսպիսի քայլը այլեւս Ռուբեն Վարդանյանին զրկում է մոբիլիզացնող ուժ դառնալ, առավել ևս, երբ այդ կուսակցությունը, կուսակցության առաջին դեմքերը (բնականաբար կուսակցության անդամների մեջ կան նաեւ շատ դրական մարդիկ, բայց խոսքը իրենց մասին չէ) հանրության մոտ միանշանակ ընկալում չունեն, ավելին նրանցից մեկը մինչև 2021 թվականի ապրիլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, մյուսը` նույնը պաշտոնը մինչև 2018 թվականի նոյեմբերը( անուններ միտումնավոր չեմ գրում, որպեսզի չընկալվի որպես հակաքարոզ):
Ուստի` Ռուբեն Վարդանյանը այսպիսի խորքային սխալներ թույլ տալով, մեծ հավանականությամբ տապալելու է այն առաքելությունը, որի մասին խոսում է։ Սա ո'չ թե չարախնդալով, այլ ցավով եմ նշում։
Հույս ունեմ, նեղ խմբային շահով չի պայմանավորված նրա այս քայլը, չնայած դա արդեն էական չէ։
Հ.Գ. Նկարը պատահական չէ ընտրված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը