Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը ՀՀ կառավարությունը որոշել է օտարել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության չզեկուցվող հարցերից:
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ կառույցը փաստացի չի օգտագործվել եւ ընկերության հետագա գործունեության համար չպահանջվող գույք է։
Գույքը 9.231.556,098 հազ. դրամ 27.08.2021թ. դրությամբ գնահատված շուկայական արժեքով պետք է ամրացնել ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ Կոմիտե)՝ Գույքի օտարման գործընթացը կազմակերպելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը