19 08 2023

Դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ, ոչ գլխավոր հրամանատար. Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին

Դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ, ոչ գլխավոր հրամանատար. Ռուբեն Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին

Արցախի վերակառուցվող Հակոբավանքից ԱՀ նախկին պետնախարար, գործարար ՌուբենՎարդանյանը երկրի նախագահ Արայիկ Հարությունյանին հանդիմանեց ստախոսությանհամար.

«Շաբաթվա սկզբում դուք ասում էինք, որ հրաժարական եք տալու ու ասում էիք, որ պետք չիձեզ հետ համոզել, որովհետև արդեն որոշում եք կայացրել: Դա առաջին անգամը չէր: 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում ձեր խոսքին: Մի մասն էլասում էր՝ գուցե այս անգամ ճի՞շտ է ասում: Դա շատ ցավալի է, որ առաջին մարդու խոսքը չիներշնչում հավատ»,- ասաց նա;

Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը  չկարողացավ դառնալ ոչ առաջնորդ, ոչ գլխավորհրամանատար:

«Դուք չեք կարող խաբել հասարակությունն անվերջ: Ես այն մարդկանցից եմ , որ սովոր եմայն, ինչ ասում եմ մարդու մեջքի հետևից, ասել նաև երեսին: Ես ձեր երեսին ասել եմ շատանգամ ես վստահ եմ, որ մենք ունենք իրավիճակ, որում մենք միայն ուժեղանալու ենք: Այնբառերը, որոնք ձեզ համար ոչինչ չեն նշանակում, որովհետև դուք կարծում եք, որ փողով ուպաշտոնով կարելի է ամեն ինչ, սխալվում եք: Սխալվում եք, որ կարծում եք, թե խոսքը ոչ միբան չարժե»,- ասաց նախկին պետնախարարը:

Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ուշ թե շուտ բոլորը նստելու են մի սեղանի շուրջ ուպարզվելու են շատ հարցեր.

«Պարզվելու է, որ շատ անգամ իրար նկատմամբ թիրախավորումը, սուտ խոսքերը, ատելությունը տարածվել են Ձեր բերանից, որովհետև դուք ամեն անգամ տարբեր մարդկանցտարբեր բաներ եք ասում: Դուք չեք ուզում, որ մենք համախմբվենք, դառնանք մի բռունցք: Դուք անցաք վերջին կարմիր գիծը»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ