15 08 2023

Մենք ենք, որ պիտի թելադրենք, թե ինչպիսի իրականություն պիտի ունենանք․ Տավուշի թեմի առաջնորդ



Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում շեշտում է՝ իրականությունը չի կարող թելադրել, թե ինչպիսին մենք լինենք։ Մենք ենք, որ պիտի թելադրենք, թե ինչպիսի իրականություն պիտի ունենանք։

«Ժողովուրդ ջան, մեզնից դուրս ուրիշ իրականություն չկա։ 

Մենք ենք ստեղծում մեր իրականությունը․ ինչպիսին ենք, այդպիսին էլ կլինի մեր իրականությունը։

Իրականությունը չի կարող թելադրել, թե ինչպիսին մենք լինենք։ Մենք ենք, որ պիտի թելադրենք, թե ինչպիսի իրականություն պիտի ունենանք։

Ժամանակը չի՛ կարող մեզ ստիպել ապրել իր կանոններով ու թելադրանքով։ Մենք ենք, որ ստիպում ենք ժամանակին ենթարկվել մեզ։

Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն։

Ուժեղ, հզոր, աստվածապաշտ, ոչ մի բանից չվախեցող, պայքարի մեջ գտնվող ժողովրդին հասնում է հզոր իրականություն։

Ինչպես առաքյալն է ասում՝ անձկություն, սուր, հուր, մերկությունը, ոչ մի բան ինձ չի կարող բաժանել այդ զոհաբերական մեծ սիրուց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ