21 07 2023

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ինչպե՞ս եք արդարացնում ձեր իշխանության մնալը. հարց՝ Փաշինյանին

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ինչպե՞ս եք արդարացնում ձեր իշխանության մնալը. հարց՝ Փաշինյանին

«Ես իմ իշխանության մնալն արդարացնում եմ ընտրություններով, ժողովրդի որոշմամբ», - «Ֆրանս-պրեսս»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի  հարցին, թե 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ինչպե՞ս է ինքն արդարացնում իր իշխանության մնալը։

«Այն, ինչ ես ասել և արել եմ,  կրել և կրում եմ դրա պատասխանատվությունը։ Նոյեմբերի 9-ից հետո հրաժարական տվեցի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով՝  պատասխանելու ձեր բարձրացրած հարցին։

Այդ հարցը ինձ, մեր քաղաքական թիմի մոտ էլ է ծագել, չնայած շատերին թվում է՝ միայն իրենց մոտ է ծագել։ Ընդդիմությունն ասում էր, իշխանությունը պետք է հանձնել իրենց։ Մեր դիրքորոշումը հետևյալն էր՝ կառավարելու մանդատը մեր սեփականությունը չէ, որ մենք ուզենք, տանք։

Մենք այս մանդատը ստացել ենք ժողովրդից և համաձայն ենք հանձնել այդ մանդատը, բայց միայն ժողովրդին, ու պարավոր ենք ապահովել պայմաններ, որ ժողովուրդը որոշի՝ ում փոխանցի մանդատը։ Տեղի է ունեցել ընտրություն շատ լարված, բայց ժողովրդավարական մթնոլորտում։ 

Արդյո՞ք ժողովուրդը կատարել է իր լավագույն ընտրությունը. կարող է պատասխանել միայն ժողովուրդն առաջիկա ընտրություններում»,- ասել է Փաշինյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ