21 07 2023

Սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին. քաղաքագետ

Սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին. քաղաքագետ

Բենիամին Մաթևոսյանը գրում է.

«Միջազգային դերակատարներից նրանք, ովքեր հիմա ասում են, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», երբևէ դա չեն ասել: Երբ խոսքը վերաբերում էր Ադրբեջանին, ասում էին, որ տարածքային ամբողջականության հետ մեկտեղ պետք է ընդունել ինքնորոշման իրավունքը։ Այժմ իրավիճակն այլ է...»,- հուլիսի 21-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Եվ սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ «1990-ականներից և հատկապես Մադրիդյան սկզբունքների գալուստով, Արցախի ինքնորոշման թեման փակվել է», իսկ ինքը՝ Ղարաբաղը, «հանձնվել է մատներով»։

Դա պատասխան է նաև բոլոր նրանց, ովքեր, Ղարաբաղյան շարժման ալիքով իշխանության գալով Հայաստանում, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակներից սկսած, փորձել են ազատվել Արցախից, հանձնել Ադրբեջանին՝ վկայակոչելով «միջազգային հանրության պահանջները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ