17 07 2023

Եթե 2018 թ․ այս խաբեբային չբերեինք ու կարգեինք կառավարիչ Արցախն այս վիճակում չէր լինի․ Գայանե Ներսիսյան



«Այս պատուհասին դեռևս  հաջողվում է ոճրագործություններ կատարել․  հայրենիք հանձնեց, այդքան երեխաների սպանդ  կազմակերպեց, հիմա շատ հեշտությամբ իրեն հաջողվում է բոլոր մեղքերը բարդել ռուսների վրա, նախկինների վրա, և կարծես ժողովուրդն ինչ- որ չափով դեռևս ընկալում է․ բայց բա՛վ է, մենք երկիր ենք կորցնում, պետականություն ենք կորցնում, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս պատուհաս իշխանությանը»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը։ 

«Մենք 30 տարի արժանապատիվ ապրում էինք՝ հպարտանալով մեր Արցախով և մեր հաղթանակներով․ 2018 թվականին կարողացավ խորմանկորեն խաբել ժողովրդի, խաբեությամբ եկավ իշախնության և  կարողացավ հմտորեն քանդել Հայաստանն ու հանձնել Արցախը, որովհետևիրեն ուղղորդել էին,նահենց այնպես չէր հայտնվել, նրա տերերը դրսից ուղղորդեցին, թե ինչպես պետք է անի․․․ Այդ ստոր արարածը 5 տարի է նստած է մեր քաղաքի սրտում և  ուղղորդված ծառայում է մեր թշնամիներին։  Պատերազմով վախեցնում են ժողովրդին, թե՝ սա մի ասեք, նա մի ասեք, ձայն չհանեք,  որ պատերազմ չլինի, ինչո՞ւ ձայն չհանենք, ձայն չհանենք, որ 100 տարվա պատմություն ունեցող վրանաբնակները եկել են, իբրև, պետություն են դարձել  ու սպառնո՞ւմ են մեզ․․․Արցախը հայտնվեց այս վիճակում դարձյալ մեր մեղքով․ եթե 2018 թ․ այս խաբեբային չբերեինք մեր գլխին ու կարգեինք կառավարիչ Արցախն այսպիսի վիճակում չէր լինի»,-վստահեցրեց մեր զրուցակիցը՝ հատկանշելով․ «Եթե նախկին նախագահները լինեին, Արցախում երբեք այսպիսի ավերածություն չէր լինի, Եռաբլուրը չէր ընդարձակվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ