Հայաստանում բռնապետական ռեժիմ կառուցելու և կայացնելու ճանապարհին նմանօրինակ ապօրինությունները, կարծես թե, սովորական են դարձել: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՔՊ-ի՝ Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու քայլը:
«Մեր խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ որևէ այլ թեկնածու չեն առաջադրելու մարդու իրավունքների պաշտպանի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը