07 07 2023

Սեփական կաշին փրկելու համար ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է. ՀՀ երրորդ նախագահ



Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահն այս համատեքստում նշեց նաև, որ ինքը լսել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները և գտնում է, որ դրանք տրամաբանական են։

«Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, ծանր է վիճակը, դժվարություները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ վիճակն անելանելի է»,- այս առնչությամբ ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաւ Արմեն Աշոտյանի կալանավորմանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ կատարվողը քաղաքական հետապնդում է, նրան մեկուսացնում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ