03 07 2023

Բոլորս, երբ տեսնում ենք Փաշինյանին, պետք է մայթը փոխենք, որ մեզ չձերբակալեն. Թագուհի Թովմասյան



Շատ վատ նախադեպ է, ստացվում է, որ երկրի վարչապետը իր հանգիստն է վայելում Երևանի փողոցներում, իսկ նրան մոտենալ փորձող քաղաքացիներին մեկուսացնում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նշենք, որ մի քաղաքացի ահազանգել է, որ իր եղբորը ձերբակալել են, քանի որ նա  փորձել է մոտենալ Փաշինյանին փողոցում:

«Նախկինում Փաշինյանը փողոցներում սելֆիներ էր անում, հիմա փաստորեն իրավիճակ է փոխվել, սրանից Փաշինյանը պետք է հետևություններ անի»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ