«Երբ որ կա շարժում հանձնման գործընթացը կանգնում է»,- «Ինչքա՞ն ժամանակ ունենք» խորագրով քննարկմանը նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Հիմնավորելով խոսքը, բանախոսը մասնավորեցրեց Փրկության և Դիմադրության շարժումների օրինակով․
«2021 թվականի Փրկության շարժումը կասեցրեց մի շարք տարածքների հանձնման պրոցեսը․ երբ շարժումը մարեց տեսանք հանձնման արագացված գործընթաց։ Նույնը՝ 2022 թվականի Դիմադրության շարժումը կանգնեցրեց հանձնման պրոցեսը, երբ դադարեց շարժումը տեսանք արագացված կերպով դիրքերի հանձնում»։
Բանախոսը, խոսքն ուղղելով հանրությանը, ասաց, որ պետք չէ վախենալ քաղաքական բառից, քանի որ դա մեր ապրելու ձևաչափն է։«Մեք հանրային համախմբման խնդիր ունենք, եթե համախմբումն ու ընդվզումը չլինի կարող ենք շատ կարճ ժամանակում տեսնել ռազմական հարձակում, որի ֆոնին կարդարացվեն՝ նոր զիջումների գնալու քայլերը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը