Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններին։
Փաթեթի հեղինակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մանրամասնեց փոփոխությունները։
«Փաստացի նախագծի ընդունման դեպքում մենք ունենում ենք հետեւյալ պատկերը, որ օրենքի ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո՝ հրավառությունները հնարավոր կլինի ՀՀ ներմուծել եւ կիրառել բացառապես Հայաստանի տոնական օրերին կամ համայնքային ու պետական մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։ Փոքր հրավառությունների մասով մենք չենք սահմանափակում, այդ հրավառությունները կշարունակեն ներմուծվել ՀՀ եւ օգտագործվել մեր քաղաքացիների կողմից, սակայն քանի որ դրանց մեծ քանակությունը վտանգավորության աստիճան ունի, մենք սահմանում ենք սրա նկատմամբ որոշակի պահանջներ»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը