19 06 2023

Փաստաբանները հեռուստացույց նվիրեցին Աննա Վարդապետյանին, որ Հ1-ից բացի այլ ալիքներ էլ նայի



Մի խումբ փաստաբաններ հունիսի 19-ին ակցիա իրականացրեցին գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք հեռուստացույց էին բերել, որ նվիրեն գլխավոր դատախազին:

Փատաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Վերջերս ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցավ փաստաբանի նկատմամբ բռնության արդեն երկրորդ դեպքը այս տարվա ընթացքում: Դեպքից հետո Փաստաբանները ակումբի նիստ հրավիրվեց եւ նրանք մտահոգություններից բացի նաեւ առաջարկություններ ներկայացրին, որ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բոլոր մեղավոր անձինք որոշակի պատասխանատվություն կրեն: Առայժմ մենք որեւէ արձագանք չունենք»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ