19 06 2023

Ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին․ Անդրանիկ Թևանյան

Ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին․ Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության ատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին

——————

Հարցս ոչ հռետորական բնույթ ունի։ Բոլորն էլ գիտեն, որ Արցախը շրջափակված է, բայց ոչ բոլորն են խորանում, որ մի քանի օր առաջ Արցախի շրջափակումն արդեն այլ բնույթ է ստացել։

«Արցախը շրջափակված է» վերնագրին սովորեցրին։ Դա դարձավ ընթացիկ լրահոսի մաս։ Իրականությունն այն է, որ շրջափաման ներկա ռեժիմն ամենածանրն է մինչև հիմա եղածներից։ Բայց այդ ծանրն էլ կարող է ժամանակի ընթացքում հարաբերականորեն թեթև թվալ, եթե այսպես շարունակվի։

Հետևաբար, ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին հարցի ընկալումն ու պատասխանն ունի անհատական բնույթ։ Եթե քեզանից կախված ոչինչ չես անում, ուրեմն մոռացել ես։ Եթե որպես լրահոս ես ընկալում, ուրեմն մոռացել ես։ Եթե կողքից ես նայում, ուրեմն ոչ միայն մոռացել ես, այլ նաև պատասխանատու։

Ցավալին այն է, որ նույնիսկ Արցախում կան մարդիկ, այդ թվում՝ պաշտոնյաների մեծ մասը, ովքեր մոռացել են, որ Արցախը շրջափակման մեջ է։

Սա ցեխի վաննաներ ընդունելու հայտնի անեկդոտն է հիշեցնում։ Երբ հողին (գերեզմանին) կամաց–կամաց են վարժեցնում։

Այս աննորմալ վիճակը երկար չի կարող ձգվել։ Կա՛մ, կա՛մ․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ