Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նա ավելացրեց, որ սկզբունքային հարցերի շուրջ է, որ երկրները չեն կարողանում համաձայնության գալ.
«Քարտեզի, երաշխավորման ինստիտուտի հետ կապված հարցերում, ԼՂ ժողովրդի անվտանգության, Բաքու- Ստեփանակերտ երկխոսության հարցերում են տարաձայնությունները, ցավոք, այս պահին համաձայնություն չկա, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվելու են», -ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը