Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հունիսի 21-ին։ Այս մասին Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ՝ Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Հիշեցնենք, որ այսօր մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը: Հանդիպումը տևել է մոտ 1 ու կես ժամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը