Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գոհ է դրական է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, թուրք պաշտոնյան այդ մասին հայտարարել է Անթալիայում։
«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք դա դրական ենք գնահատում։ Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել: Եթե Հայաստանը դրական արձագանքի դրան, ապա երկու երկրների միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։ Եվ Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի այս համատեքստում»,-ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը