26 05 2023

Փաշինյան–Ալիև բեմադրության հետքերով. Վերլուծական

Փաշինյան–Ալիև բեմադրության հետքերով. Վերլուծական

7 or.am-ը գրում է.

«Մոսկվայում տեղի ունեցածը բեմադրություն էր։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորն Արևմուտքն էր, գլխավոր դերակատարը՝ Ալիևը, երկրորդական դերակատարը՝ «դամքյաշը»՝ Նիկոլ Փաշինյանը։

Պուտինի ներկայությամբ նրանք ներկայացրին այն, ինչի շուրջ պայմանավորվել էին 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում։ Այն է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախից ու Հայաստանից հեռացնել ռուսական զորքերին։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո հայ ժողովրդի հետ, չեն պայմանավորվել։ Ավելի ճիշտ՝ լուռ պայմանավորվել են։

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հենց այդ պայմանավորվածությունն էին բեմադրում Մոսկվայում։ Ալիևը ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Նիկոլը համաձայնեց դրան, բայց «հերոսաբար» կռիվ տվեց «Զանգեզուրի միջանցքի» դեմ։ Լեզվակռիվն այնպես սարքվեց, որ Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ քննարկումը դարձավ ձևական, քանզի տևեց մի քանի րոպե։ Մինչդեռ Բրյուսելում ու Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկել են ժամեր և նույնիսկ օրեր շարունակ։ Դա նշանակում է, որ հիմնական ճաշն Արևմուտքում է եփվում։ Թուրքիան այս ամենի գլխավոր շահառուն է, Ադրբեջանը ստանում է իր բոնուսը Ղարաբաղի տեսքով։

Եթե մինչև վերջ կյանքի կոչվի Արևմուտքի ծրագիրը, ապա Հայաստանը կդառնա հակաիրանական ու հակառուսական հարթակ, ինչը նշանակում է, որ կոչնչացվի, բայց դա հակաիրանական ու հակառուսական ուժերին չի հետաքրքրում։

Իսկ ի՞նչ է շահում Նիկոլ Փաշինյանը։ Նա Բոլթոնի ծրագիրն է իրականացնում, որի դիմաց ստանում է անձնական անվտանգության երաշխիքներ։ Փաստերի համադրումը և դեպքերի զարգացումը ողջամիտ կասկած է առաջացնում, որ այս ծրագիրը կյանքի կոչելու համար Փաշինյանը նաև կոնկրետ գումար է ստացել, որը թաքցնել արդեն չի հաջողվում։ Հարց է առաջանում, թե որտեղի՞ց շինարարության մեջ այսքան գումար կամ որտեղի՞ց այդքան գումար, որ կոկայինային բիզնեսի մաս է դարձել Հայաստանը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք միայն իշխանափոխությունից հետո կիմանանք»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ