25 05 2023

Ակնկալում ենք, որ Հայաստանի գնացքները Նախիջևանի տարածքով կհասնեն օրինակ ՌԴ կամ էլ Իրան․ Փաշինյան

Ակնկալում ենք, որ Հայաստանի գնացքները Նախիջևանի տարածքով կհասնեն օրինակ ՌԴ կամ էլ Իրան․ Փաշինյան

«Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղիները բաց կլինեն Հայաստանի բեռների համար»,-այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ ակնկալում է՝ Հայաստանի գնացքները Նախիջևանի տարածքով կհասնեն օրինակ Ռուսաստանի Դաշնություն կամ էլ Իրանի Իսլամական Հանրապետություն։

«Մենք ակնկալում ենք այս հարցերի պարիտետային լուծում՝ հիմնված, ինչպես ես արդեն ասեցի, հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության վրա»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ