23 05 2023

Իսկ ումի՞ց՝ Ադրբեջանից, թե ՀՀ-ից էր անկախացել Արցախը 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով. Գևորգ Դանիելյան

Իսկ ումի՞ց՝ Ադրբեջանից, թե ՀՀ-ից էր անկախացել Արցախը 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իսկ ո՞ւմից՝ Ադրբեջանից, թե Հայաստանից էր անկախացել Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, եթե արդեն իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին վերամիավորվել էր Հայկ. ԽՍՀ-ի հետ:

Նախ, վերամիավորվելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել լիակատար անկախություն, ուստի Արցախի անկախության հանրաքվեն ոչ թե հակասել, այլ լրացրել, առավել ամուր է դարձրել վերամիավորման որոշումը, քանի որ այդ որոշման հիմքում դրվել է հենց Ադրբեջանից Արցախի ինքնորոշման «փաստը» (տե՛ս 1-ին կետ): Այսինքն՝ դե ֆակտո անկախությունը պետք է ուղեկցվեր միջազգային նորմերով ամրագրված իրավական անկախությամբ, ինչն էլ արվեց՝ նաև տվյալ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրությանը խիստ համապատասխան:

Բացի այդ, վերամիավորման որոշմամբ նախատեսվել են կառուցակարգային միջոցառումներ՝ «վերամիավորումն ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար», ինչը նշանակում է, որ վերամիավորումը ոչ թե համարվել է ավարտված, այլ ընթացքի մեջ գտնվող և ավարտին հասցնելու ենթակա գործընթաց, ինչից արգելվում է շեղվել արդեն Սահմանադրության ուժով ....»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ