Զորքերի հայելային հետքաշումը կհանգեցնի մի շարք բնակավայրերի հայաթափման, տարածքային նոր կորուստների: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունների նշած հատվածում եթե զորքերի հայելային կարգով հետքաշում տեղի ունենա, նշանակում է, որ ՀՀ մի շարք բնակավայրեր փաստացի պետք է հայաթափվեն, որովհետև դրանք գտնվում են սահմանագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Եթե դիտարկենք Սյունիքի գյուղերը՝ Տեղի, Արավուսի, Խոզնավարի, Խնածախի հատվածում կամ եթե դիտարկենք Գեղարքունիքի ուղղությամբ, ապա հայելային հետքաշումը ենթադրում է, որ այդ տարածքները, որտեղ մարդիկ են ապրում, պարզապես վերածվելու են բուֆերային գոտու, որտեղ մարդիկ չեն կարող ապրել»,- ընդգծեց Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը