«Հանրությանը հասանելի քրեական գործի տվյալները ցույց են տալիս, որ այս գործով կարիք չկար մեկուսացնել գեներալ Խաչատուրովին»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում, հասաց փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ Խաչատրուրովի դեպքում մեկուսացման հիմքերը բացակայում էին, քանի որ նա չէր կարող խոչընդոտել քրեական գործի վարույթին, փախուստի փորձ էլ չէր անի, որովհետև պատկառելի կենսագրությամբ գեներալ է: Արա Զոհրաբյանի կարծիքով՝ Գրիգորի Խաչատուրովին պահում են կալանքի տակ քաղաքական նպատակներով, քանի որ իշխանությունները տարածքներ զիջելուն միտված գործողություններ են անում, իսկ գեներալը 44-օրյա պատերազմում անառիկ է պահել Տավուշը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը