Միամտություն է Փաշինյանից իշխանության զիջում պահանջելը․ իշխանությունը վերցնում են արմունկներով աշխատելով. Թևանյան
Նիկոլ Փաշինյանի ու դրսի ուժերի քարոզիչները տարածում են, որ ճիշտը հանձնվելն է, թուրք–ադրբեջանական պահանջները բավարարելն է։ Ժիրայր Լիպարիտյանը հենց դրանով է զբաղված։
Հայ ժողովրդին ահաբեկում են, որ մենք այլ տարբերակ չունենք, ճար չունենք։ Ասում են՝ ճիշտը մեռնելն է։ Մեռնելու անունն էլ դրել են՝ ռեալ պոլիտիկ։
Փաշինյանն իր կաշվի փրկության հարցն է լուծում՝ ի հաշիվ մեր երկրի։ Նա լեգիտիմ չէ և հանրության ճնշող մեծամասնությունը չի ընդունում նրա քաղաքականությունը, սակայն միամտություն է կարծելը, որ նա կամովին կհանձնի իշխանությունը։ Իշխանությունը վերցնում են, պատկերավոր ասած, արմունկներով։ Ով դա չի պատկերացնում, տեղ չունի քաղաքականության մեջ։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը