10 05 2023

Բլինքենի հայտարարությունը հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին. Զախարովա

Բլինքենի հայտարարությունը հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին. Զախարովա

Ռուսաստանը ելնում է նրանից, որ խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքները կշարունակվեն Բաքվի եւ Երեւանի կողմից երկկողմ հիմունքներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին աջակցելու գործում, ուստի առաջարկել ենք Մոսկվայի հարթակը՝ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը տարածաշրջանում ամուր եւ կայուն խաղաղություն ապահովելն է։ Զախարովան ընդգծել է, որ դրված նպատակին հասնելու ճանապարհին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն այլընտրանք չկա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթացի են հասել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին, Զախարովան նշել է, որ այն հակասում է ադրբեջանական եւ հայկական կողմերի մեկնաբանություններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ