09 05 2023

Արտգործնախարարների «վաշինգտոնյան գերությունը» սահուն անցնում է ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպման․ Արմեն Աշոտյան

Արտգործնախարարների «վաշինգտոնյան գերությունը» սահուն անցնում  է ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպման․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի՝ Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները.
Նախ՝ արտգործնախարարների «վաշինգտոնյան գերությունը» սահուն անցնում է ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպման, այսինքն՝ հավաքական Արևմուտքը փորձում է պահել Մոսկվայից խլված նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում։
Երկրորդ՝ Եվրամիության միջնորդությամբ վերջին հանդիպումը Պրահայում էր, և դա քառակողմ հանդիպում էր՝ Մակրոնի մասնակցությամբ։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պնդեց նման ձեւաչափում Ֆրանսիայի նախագահի մշտական ​​մասնակցությունը, իսկ Ալիեւը կտրուկ մերժեց նման մոտեցումը։ Բրյուսելի ֆորմատը փաստացի կաթվածահար էր, և հաջորդ հանդիպումը կվերակենդանացնի այն։
Երրորդ, եթե այս հանդիպումը Բրյուսելում տեղի ունենա առանց Մակրոնի, ապա կարելի է արձանագրել Նիկոլի հերթական դիվանագիտական ​​ձախողումը նույնիսկ նման ոչ առաջնահերթ թվացող հարցում։
Չորրորդ՝ ամենայն հավանականությամբ Բրյուսելի հանդիպումը կունենա նաև բովանդակային արժեք, հակառակ դեպքում արևմտյան գործընկերները չէին շտապի այն կազմակերպել՝ նկատի ունենալով հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և այնտեղ նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ