Դուք ասում եք՝ խաղաղություն։ Այդ խաղաղությունն ինչպե՞ս եք ընդունում՝ հողեր զիջելո՞վ։ Դուք միայն զիջում եք»,- Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց հայկական համայնքի ներկայացուցիչը, ով ծնունդով Արցախից է։ Նա նաև հավելեց՝ եթե Փաշինյանը չի կարողանում խնդիրները լուծել, կարող է պաշտոնը թողնել․ «Կան խելացի և ավելի ուժեղ մարդիկ»։
«Էդ խելացի և ուժեղ մարդիկ կարող են Հայաստանի Հանրապետությունում մասնակցել ընտրություններին և ղեկավարել, կներեք դուք ինչո՞ւ եք ապրում Չեխիայում»,- ասաց Փաշինյանը՝ մեղադրելով Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցչին Արցախը հանձնելու մեջ։
«Հայրենիքը հեռվից սիրելու սովորությունը եկեք ավարտենք։ Հողը, կներեք, դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք ապրում եք երջանիկ կյանքով Պրահայում։ Այ դուք, ձեր հեռանալով, էդ հողը հանձնել եք, որովհետև հողը ձեզ համար է»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը